Մայրության օրը Նինոծմինդայում. ֆոտո

Մայրության օրը Նինոծմինդայում. ֆոտո

Այսօր՝ մարտի 3 -ին, Վրաստանում նշվում է Մայրության օրը:

Ավանդաբար այս օրը մայրիկներին ծաղիկներ են նվիրում, թեմատիկ միջոցառումներ են անցկացնում, պարգևներ են հանձնում վաստակավոր և մեծաքանակ կանանց։

NOR -ի լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Նինոծմինդա քաղաքից կադրեր, որտեղ թե երիտասարդները եւ թե մեծահասակները ծաղիկներով շտապում են իրենց մայրերին շնորհավորելու:

NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը նույնպես շնորհավորում է բոլոր մայրերին այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով նրանց առողջություն, բերկրալի և պայծառ կյանք: