Կանաչ թեյի մշտական օգտագործումը կարող է 56 տոկոսով նվազեցնել կաթվածի վտանգը, ինչպես նաեւ երկարացնել կյանքի տեւողությունը։
Ինչպես հավաստիացնում է University of Electronic Science and Technology of China-ի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Սինյան Վանը, կանաչ թեյի օգտագործումը շաբաթը 3 անգամից ոչ պակաս հաճախականությամբ կարող է նպաստել կյանքի տեւողության ավելացմանն ու առողջությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի պակասեցման հզոր միջոց է եւ կարող է կանխել մահը տարբեր պատճառներից։
«Առողջության վրա կանաչ թեյի նպաստավոր ազդեցությունը առավել ցայտուն երեւում է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավորապես թեյ են խմում արդեն երկար ժամանակ»,- ասել է Սինյան Վանը։news.ge