Վերջին տասը օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ․ ՄԱԿ

Վերջին տասը օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ․ ՄԱԿ

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ։

Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդը։

«Ավելի քան 1,5 միլիոն մարդ վերջին 10 օրվա ընթացքում փախել է Ուկրաինայից դեպի հարևան երկրներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամը Եվրոպայում», – գրել է Ֆիլիպո Գրանդին Twitter-ում:

Միևնույն ժամանակ, Լեհաստանի սահմանային ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել 922,4 հազար մարդ։ 1tv.ge