Դեղերի գներն իջեցվել են 60-ից 80 տոկոսով. Ղարիբաշվիլի

Դեղերի գներն իջեցվել են 60-ից 80 տոկոսով. Ղարիբաշվիլի

Թուրքիայից դեղերն արդեն մտել են Վրաստան և առկա են դեղատներում, վաճառքում են մի քանի ամենապահանջված դեղամիջոցներ,- այսօր կառավարության նիստում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, շատ դեպքերում դեղերի գները նվազել են 60-ից 80 տոկոսով։

«Ինչպես գիտեք, մենք սկսել ենք դեղերի գնի նվազեցման գործընթացը։ Ասեմ, որ թուրքական շուկան բացել ենք այն վերապահումով, որ ներկրվելու են միայն GMP ստանդարտ դեղամիջոցներ։ Դեղորայքն արդեն ներկրվել է Վրաստան և առկա է դեղատներում, վաճառվում են մի քանի տեսակի դեղամիջոցներ։ Ամենապահանջված դեղամիջոցներից օրինակ, եթե նախկինում սրտանոթային դեղամիջոցի գինը 220 լարի էր, ապա այսօր այն արժե 48 լարի։ Դեղորայքի գները շատ դեպքերում 60-ից 80 տոկոսով նվազել են։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ազարաշվիլիին, ով ներգրավված էր այս գործընթացում և ակտիվ աշխատեց։ Այսօր նա կմեկնի Թուրքիա, կհանդիպի իր գործընկերոջը և ավելի շատ օգուտներ կբերի։ Բացի այդ, նախարարություն են ներկայացվել տասնյակ տարբեր տեսակի դեղերի գրանցման տասնյակ դիմումներ, այս գործընթացը կարագացվի, որպեսզի բոլոր դեղերը ժամանակին փոխարինվեն: Ամենակարևորը՝ մենք ի սկզբանե ասել ենք, որ մեր հիմնական պահանջը որակն է լինելու, և դա ձեռք է բերվել։

Ներկայումս նախարար Ազարաշվիլին ակտիվ աշխատանքներ է տանում երկրում դեղերի որակի լաբորատորիա ստեղծելու ուղղությամբ, որպեսզի տեղում արտադրվող ու ներկրվող դեղը լինի միայն որակյալ։ Մենք հնարավորինս կվերահսկենք այս գործընթացը»,
– ասաց վարչապետը։ tv9news.ge