Մարտի 9-12-ը Վրաստանում սպասվում է վատ եղանակ

Մարտի 9-12-ը Վրաստանում սպասվում է վատ եղանակ

Մարտի 9-12-ը Վրաստանում սպասվում է ցուրտ և անձրեւ, լեռնային շրջաններում՝ առատ ձյուն, մառախուղ եւ բուք, ծովում՝ 3-4 բալ փոթորիկ։

Սպասվող հորդառատ տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքի և սողանքների առաջացման պատճառ դառնալ։

Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, ձնաբքի, ձնախառն անձրեւի և ձնահոսքի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։