Ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը. ՄԱԿ

Ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը. ՄԱԿ

Պատերազմական դրության սկզբից ի վեր ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդը։

Նշվում է, որ փախստականների կեսից ավելին տեղափոխվել է Լեհաստան, ավելի քան 140 000-ը՝ Սլովակիա, ավելի քան 190 000-ը՝ Հունգարիա, ավելի քան 80 000-ը՝ Ռումինիա, ավելի քան 80 000-ը՝ Մոլդովա, մինչև 100 000-ը՝ Ռուսաստան և մինչև 500-ը՝ Բելառուս:

Ֆիլիպո Գրանդի խոսքով, ուկրաինական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում: 1tv.ge