Ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ու խնդիրներն են առաջացրել նաև ֆինանսական շուկայում։ Այստեղ կարծես քաոս է տիրում։Ռուսական ռուբլին շուրջ 20 օր է, ինչ անկում է ապրում: Վրաստանի ազգային բանկի տվյալների համաձայն, այսօր՝ 1 դոլարն արժե 3.3991 լարի, 1 եվրոն՝ 3,6802 լարի, 100 ռուբլին՝ 2,4641 լարի:
Այսօրվա տվյալներից ելնելով, լարին կորցրել է իր արժեքը բոլոր արժույթների նկատմամբ, բացառությամբ ռուբլու, լեհական զլոտի և հունգարական ֆորինտի։
Ախալքալաքում ռուբլու արժեքը կտրուկ տարբերվում է Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքից, որոշ ֆինանսական կազմակերպություններ և բանկեր ընդհանրապես ռուբլի չեն գնում, բանկերը փոխում են փոխարժեքը՝ կա՛մ ռուբլու գինը բարձրացնելով, կա՛մ իջեցնելով։ Ընդ որում, եթե այլ արտարժույթի փոխարժեքը՝ պաշտոնական փոխարժեքից տարբերվում է տասնյակներով կամ նույնիսկ միավորով թեթրիով, և առքուվաճառքի արժեքը նույնպես տարբերվում է միմյանցից տասնյակներով ու միավորներով, ապա ռուբլու դեպքում՝ Բանկային փոխարժեքները պաշտոնական փոխարժեքից տարբերվում են 1-2 լարիով, իսկ առքուվաճառքի գների տարբերությունը 2 և ավելի լարի է։ tv9news.ge