Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի ֆոնին ռուբլին ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ արժեզրկվել է։ Ռուսական արժույթի նոր ռեկորդային ցածր մակարդակը նկատվել է նաեւ Նինոծմինդայի շրջանում:

NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ մարտի 2 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:

Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր 1000 ռուբլին արժե 14 լարի, իսկ 1000 ռուբլի գնելու դեպքում 37 լարի: «TBC» եւ «Liberty» բանկերում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը: Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 30 լարի, իսկ 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 35 լարի: Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ ռուբլու առքը այսօր 35 լարի է իսկ վաճառքը 30 լարի:

«Մի քանի ամիս առաջ 1000 ռուբլին փոխանակում էինք 40-45 լարիով, այժմ այն գրեթե գին չունի: Մեր Ջավախքի բնակչության մեծ մասը Ռուսաստան է գնում աշխատելու, եթե այդ փողը այսօրվա փոխարժեքով փոխեն ժողովրդի աշխատանքն ու քրտինքը հավասար կլինի զրոյի: Բայց հույս ունենք, որ պատերազմը շուտ կավարտվի եւ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Նշենք որ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 2 -ին, 100 ռուբլին արժե 3.1359 լարի է, ԱՄՆ մեկ դոլարն արժե 3.2244 լարի, եվրոն՝ 3,6039 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 4,3188 լարի։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում
Нет описания.