Նինոծմինդայի բնակիչների կարծիքը Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի վերաբերյալ

Նինոծմինդայի բնակիչների կարծիքը Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի վերաբերյալ

Այսօր՝ մարտի 1 -ին, Նինոծմինդա քաղաքում բնակիչների շրջանում անցկացրեցինք հարցում Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ:

Մեր այն հարցին արդյո՞ք Վրաստանը պետք է աջակցի Ուկրաինային թե ոչ, բնակիչներից մեկը ասաց. «Եթե Վրաստանը պայմանագիր ունի Ուկրաինայի հետ ապա պետք է օգնություն ցուցաբերի, եթե ոչ զենքով ապա փողով կամ հումանիտար օգնությամբ: Պատերազմը լավ բան չէ այն ազդեց ոչ միայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի այլեւ ամբողջ աշխարհին: Մեր բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնում է Ռուսաստան, սակայն նրանց ուղարկած 1000 ռուբլին նախքան պատերազմը 40 լարի էր, իսկ այսօրվա դրությամբ այն կորցրել է իր արժեքը հասնելով 20 լարիի եւ ավելի քիչ»:

Քանի որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, փորձեցինք իմանալ բնակիչների կարծիքը այդ մասին եւս: Բնակիչների մեծ մասը նշեցին, որ այս քայլը ճիշտ է որովհետեւ Վրաստանը ինչքան հնարավոր է պետք է չեզոք դիրք պաշտպանի:

«Պետք է օգնություն ցուցաբերել ոչ թե զենքով կամ ուժով, այլ պետք է խաղաղության ճանապարհով լուծել այս կոնֆլիկտը: Պատերազմը շատ վատ բան է հատկապես երբ այն տեղի է ունենում հարեւանների եւ ընկերների միջեւ: Պատերազմը դեռ ոչ մեկին ոչ մի լավ բան չի բերել, ինչպես Ուկրաինան այնպես էլ Ռուսաստանը իրենց կողմով սխալ են, ես ոչ մեկին չեմ աջակցում»,- ասաց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն էր սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24 -ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել էր «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի բնակիչների կարծիքը Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի վերաբերյալ