Մայր դու թանկագին
Չքնաղ արարած
Ինչո՞ւ ես այդպես բարի դու ծնվել
Մի՞թե աշխարհում մայրիկից էլ թանկ
Մի ուրիշ ոգի հայտնվի հանկարծ.
Պատահական չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք գարնանը, չէ որ մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, և տարվա ընթացքում միշտ գարուն է…
Մայրը թանկ ու անգին, բարի ու հարազատ էակ է։ ՄԱՄԱ ի վերուստ տրված առաքելություն, որ ի կատար ածողը միայն պիտի հասկանա այս չորս տառի զորությունը։ Մայրության տոն… ասել է քնքշության, գեղեցկության, բարության, հոգատարության, պաշտպանության…
Մայրեր Ձեր տոնը շնորհավոր… կաք դուք կանք մենք… խոնարհվեւմ ենք Ձեր առաջ… Միշտ եղեք մեր կողքին, որ մենք մեզ երեխա զգանք…
Այս բառերով սկսեց իր խոսքը երկրորդ դասարանի դասվար Ծովինար Բաբոյանը՝ մարտի 4֊ին Ղաուրմայի հանրային դպրոցում երկրորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված մայրերին։ Հնչեցին բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրերին. Այնուհետև բեմադրվեց “Փիսիկի գանգատը” և “Անբան Հուռին”.
Երեխաները իրենց գեղեցիկ և հստակ արտասանություններով մեծ խանդավառություն պարգևեցին իրենց մայրերին և ուսուցչական կոլեկտիվին։