COVID-19-ը կարող է ուղեկցվել վարակիչ այլ հիվանդություններով, քանի որ պացիենտի իմունիտետը թուլանում է եւ չի կարողանում արդյունավետորեն դիմակայել։ Այսպիսի կարծիք է հայտնել վարակաբան Նիկոլայ Մալիշեւը ։
«Խոսքը թե՛ վիրուսային, թե՛ սնկային հիվանդությունների, թե՛ բակտերիալ վարակների մասին է։ Դա բարդացնում է հիվանդության ընթացքը՝ մեծ վտանգ ներկայացնելով անհատի համար, որը հիվանդ է կամ արդեն հաղթահարել է հիվանդությունը»,- ասել է Մալիշեւը։
Ինչպես տեղեկացրել է Ura.ru-ն, COVID-19-ը կարող է առաջացնել նաեւ ֆոնային այլ հիվանդությունների սրացում անգամ առողջ մարդկանց մոտ։
Իմունաբան Նիկոլայ Կրյուչկովն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսը պացիենտների մի մասի մոտ ուղեկցվում է ցիտոկինային գրոհով, շնչառական, լյարդի-երիկամների եւ սրտի անբավարարությամբ, ինչպես նաեւ թոքաբորբով, ուղեղի կամ սրտի կաթվածով։news.am