
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է Ռուսաստանին դոլարային թղթադրամների վաճառքը կամ այլ մատակարարումները։
«Արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանելը, վերաարտահանելը, վաճառելը կամ մատակարարելը Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ԱՄՆ-ի ֆիզիկական անձանցից կամ կազմակերպություններից, անկախ դոլարով արտահայտված թղթադրամների գտնվելու վայրից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ ՌԴ-ում գտնվող ցանկացած անձի»,- ասված է հրամանագրում։ tv9news.ge