Spiegel-ի սյունակագիր Մարկուս Բեքերն ասել է, որ որքան երկար են պահպանվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնքան Եվրոպան ավելի է պառակտվում։
Այսպես, ըստ հեղինակի, ԵՄ-ի վերջին գագաթնաժողովը Վերսալում պետք է ցույց տար անդամ երկրների միասնությունը, սակայն պարզվեց, որ ԵՄ ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ հակառուսական նոր պատժամիջոցների շուրջ և կոնսենսուսի գալ Ուկրաինան կազմակերպության կազմում ընդունելու հարցում։
«Որքան շատ մարդիկ են մահանում, և որքան շատ են Արևմուտքի պատժամիջոցները հարվածում հենց ԵՄ-ին, այնքան ավելի շատ են ճեղքերը եվրոպական ճակատում»,- կարծում է լրագրողը։
Մարտի 11-ին Եվրամիության երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է Ուկրաինայի «եվրոպական ընտանիքին» պատկանելությանը և ուկրաինական պետության հետ կապերի ամրապնդմանը շարունակելու ցանկությանը։ Նշվում է նաև, որ ԵՄ երկրները մտադիր են օգնել ճգնաժամի հանգուցալուծումից հետո վերականգնել ժողովրդավարական Ուկրաինան։