Հիվանդություններ, որոնք  ընդմիշտ մնում են COVID-19-ից հետո

Հիվանդություններ, որոնք  ընդմիշտ մնում են COVID-19-ից հետո

COVID-19-ը ի վիճակի է առաջացնել այնպիսի պաթոլոգիաներ, որոնք հետագայում չեն կարող բուժվել և կարող են ընդմիշտ մնալ, Evening Moscow-ին ասել է վարակաբան Ելենա Մեսկինան։ 

Ըստ մասնագետի՝ վերջին լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների 15 տոկոսի մոտ ցույց են տվել, որ հիմնական հետևանքներից մեկը 1-ին և 2-րդ տիպի շաքարայի դիաբետի զարգացումն է։ Այսպիսով, 15 տոկոսից  երկուսի մոտ շաքարային դիաբետը սկսել է զարգանալ կորոնավիրուսի պատճառով:

«Այսինքն՝ հարուցիչը արդեն եղել է նրանց օրգանիզմում, պարզապես կորոնավիրուսը խթան է հանդիսասցել դրա վաղ դրսևորմանը, իսկ մյուս 13 տոկոսի մոտ այն առաջին անգամ է հայտնաբերվել, այսպես ասած, որպես ուղղակի և բացասական հետևանք . հիվանդության»,- բացատրել է բժիշկը։

Թոքային ֆիբրոզը ևս մեկ հիվանդություն է, որը զարգանում է կորոնավիրուսից հետո, զգուշացրել է Մեսկինան։ Բժիշկը նշել է, որ որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ թիրեոիդիտ՝ վահանաձև գեղձի բորբոքային վնասվածք, որն արագորեն կարող է խրոնիկական դառնալ։

Հետևանքների ցանկը ներառում է նաև սրտամկանի բորբոքումը, ինֆարկտը և ինսուլտը։