
Նինոծմինդայի հիվանդանոցում Կովիդ-կենտրոնն այլևս չի գործում: Հիվանդանոցն աշխատում էր հիբրիդային ռեժիմով։
Նինոծմինդայի հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ այսօրվա տվյալներով կովիդ-բաժանմունքում բուժվում է չորս հոգի։
«Մարտի 8-ից մեզ մոտ նոր հիվանդ չի գրանցվել:Նինոծմինդայի քաղաքային կլինիկան արդեն աշխատում է սովորական ռեժիմով, և բնակիչները կարող են ազատ հետազոտություն անցնել: Այն դեպքում,եթե հանկարծ վարակված անձ ընդունվի, նրան կցուցաբերվի բուժօգնություն և նա կբուժվի առանձին պալատում: Ինչ վերաբերում է Կովիդ- կենտրոնին, ապա կենտրոնը փակվել է, և այժմ կորոնավիրուսով հիվանդներին այլ շրջաններից մեր կլինիկա չեն բերի»,- ասում է Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ծովինար Մանվելյանը։
Վրաստանի կառավարությանն առընթեր Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ հաշվի առնելով առկա համաճարակաբանական միտումը, ըստ որի՝ «վիրուսի տարածման գագաթնակետը տեղափոխվել է անկման փուլ», Կովիդ-կենտրոնները որոշ քաղաքներում փակվում են: