Ախալցիխեում միմյանց է բախվել չորս ավտոմեքենա

Ախալցիխեում միմյանց է բախվել չորս ավտոմեքենա

Այսօր՝ մարտի 18ին, Ախալցիխեի ավտոկայանի մոտ իրար են բախվել երեք ավտոմեքենա և մեկ միկրոավտոբուս։ Ականատեսների խոսքով՝ վարորդներից մեկը փախուստի է դիմել։

«Տեսա, թե ինչպես է BMW-ն իմ միկրոավտոբուսին բախվում. Ես չգիտեմ, թե ինչ է եղել նախքան այդ։ Նաև երկու փոքր մեքենա են բախվել»,- ասաց բախված մեքենաներից մեկի վարորդը։

Ըստ ականատեսների՝ մեքենաներից մեկի վարորդը դիմել է փախուստի։

«Վթարի պատճառ դարձած մեքենայի վարորդը հեռացել է տարածքից»,- մեզ հետ զրույցում ասաց ականատեսը։

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանություն։ sknews.ge