
Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ կմ90-կմ112, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։ Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է հաղորդագրությունում։ 1tv.ge