Այսօր՝ մարտի 19 -ին, ուժեղ քամու եւ բքի պատճառով Նինոծմինդայի մունիցիապլիտետի բոլոր գյուղական ճանապարհները դժվարանցանելի են, կան նաեւ փակ ճանապարհներ:
Նինոծմինդայից դեպի Հետշիայի գյուղական համայնք տանող ճանապարհը առավոտվանից գտնվում էր փակ վիճակում: Սակայն ժամը՝ 14:30 -ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին աշխատում էր 2 միավոր ձյուն մաքրող տեխնիկա։ Մաքրվում է նաեւ Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհը:
Նշենք նաեւ, որ Նինոծմինդայից դեպի մաքսակետ տանող ճանապարհը Եֆրեմովկա ֊Ժդանովական հատվածում փակ էր։ Ժամը 14։00 -ի դրությամբ, մաքսակետ տանող միջպետական նշանակության ճանապարհը նույնպես մաքրվել էր:
Չնայած մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն հնարավոր է որ ուժգին քամու եւ բքի պատճառով մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները նորից փակվեն:
Բնակիչներին կոչ ենք անում ճանապարհ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: