Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների տեղափոխումը կապահովի պետությունը

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների տեղափոխումը կապահովի պետությունը

Պետությունը կապահովի Ուկրաինայում զոհված Վրաստանի քաղաքացիներ Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի հուղարկավորումը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ Վրաստանի դեսպանատան համապատասխան գործողություններն արդեն սկսվել են։

Ըստ առկա տեղեկությունների՝ վրացիները պայթյունի ժամանակ գտնվում էին Իրպենում: Ռմբակոծության ժամանակ տեղում են գտնվել մոտ 10 վրացիներ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև մեկ վրացի և մեկ ֆրանսիացի կամավոր։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ռատիանին և Բերիաշվիլին Վրաստանի զինված ուժերի նախկին անդամներ են եղել և կամավոր կռվել են Ուկրաինայում: Նրանք Պաշտպանության Նախարարությունը լքել են 2014 թվականին:tv9news.ge