Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս շաբաթ Վրաստանը կստանա Covid-ի բուժման դեղամիջոցը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է դեղամիջոցն ընդունել վարակվելուց հետո առաջին հինգ օրվա ընթացքում։
«Այս շաբաթ մենք կունենանք Covid-ի դեղամիջոց: Սա «Pfizer»-ի կողմից ստեղծված «Paxlovid» հատուկ դեղամիջոցն է։ Աշխարհում ունեն մի քանի երկրներ, և ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը կլինի դրանցից մեկը։ Այս դեղերը մենք անվճար կբաժանենք բոլոր նրանց, ովքեր վարակվելու դեպքում կարող են վատանալ և ունեն քրոնիկ հիվանդություններ։ Անհրաժեշտ է դեղորայք ընդունել վարակվելուց հետո առաջին հինգ օրվա ընթացքում»,- ասել է Ազարաշվիլին։1tv.ge