Արդեն մի քանի օր է ուժեղ քամու եւ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ուղղությամբ ճանապարհները կատվածահար են եղել։
Չնայած արդեն 3 -րդ օրն է մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են, բայց դեռեւս կան գյուղեր որտեղ ճանապարհները դժվարանցանելի են կամ փակ:
Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց.«Այս պահի դրությամբ մաքրվում է Եֆրեմովկա, Սամեբա եւ Ժդանովական գյուղեր տանող ճանապարհները: Վաղը արդեն ձնամաքրման աշխատանքներ կանցկացվի Վլադիմիրովկա, Տամբովկա եւ Փարվանայի համայնքում: Մնացած համայնքների Գոնդուրա, Հեշտիա, Խանչալի, Օրոջալար ճանապարհները բաց են եւ անցանելի: Նինոծմինդա քաղաքի փողոցները կարելի է ասել 99% -ով բաց են, մնացել է 2 փողոց դրանք էլ կմաքրվեն»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.