
Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտնել է, որ Ժիրինովսկին ողջ է, բայց ծանր վիճակում է հիվանդանոցում։
«Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջության համար, ցանկանում եմ հանգստացնել։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է», – գրել է Վոլոդինը։
Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
НТВ-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն:
Ավելի ուշ Ժիրինովսկու որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, հերքել է հոր մահվան մասին տեղեկությունը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքական գործիչը մահացել է այսօր առավոտյան: shantnews.am