Ժիրինովսկին վեց պատվաստում է ստացել covid 19 -ի դեմ

Ժիրինովսկին վեց պատվաստում է ստացել covid 19 -ի դեմ

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ մեկուկես տարվա ընթացքում յոթ պատվաստում է կատարել, որից վեցը՝ COVID-19-ի դեմ:

Նրա խոսքերով՝ առաջին 3 պատվաստանյութը եղել է Sputnik V: Վեց ամիս անց Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ EpiVac-ի երկու չափաբաժնով։ Հենց հակամարմինների թիվը պակասել է, Ժիրինովսկին նույն պատվաստանյութի երրորդ դեղաչափն է ստացել։ Յոթերորդ պատվաստումը գրիպի պատվաստումն է, որը Ժիրինովսկին ամեն տարի ստանում է:

«Յոթ պատվաստում. իհարկե, սա բեռ է, դժվար է, բայց մենք պետք է պաշտպանենք միմյանց»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահը։ shantnews.am