Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին, այդ թվում` Մոսկվայում Լիտվայի դեսպանատան չորս աշխատակցի, Լատվիայի դեսպանատան երեք, Էստոնիայի և Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի գլխավոր հյուպատոսության Պսկովի գրասենյակի երեք ներկայացուցիչների հավատարմագրում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Երեքշաբթի օրը Բալթյան երեք երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ։
«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները խիստ բողոքի են արժանացել՝ կապված իրենց երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերի հետ՝ մասնավորապես այդ երկրներում Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին արտաքսելու սադրիչ, չարդարացված գործողությունների կապակցությամբ»,- ասվում է ԱԳՆ-ում։
Բալթյան երեք հանրապետությունների դեսպանները, որոնք այսօր կանչվել են ՌԴ ԱԳՆ, խիստ բողոքի են արժանացել՝ կապված իրենց երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերի հետ։
«Հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը՝ հայտարարվել է, որ դադարեցվում է Լիտվայի դեսպանատան չորս, Լատվիայի դեսպանատան երեք աշխատակիցների, ինչպես նաև Էստոնիայի դեսպանատան և Էստոնիայի հյուպատոսության Պսկովի գրասենյակի երեք ներկայացուցիչների հավատարմագրումը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ shantnews.am