Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի Եվրոպա․ Պեսկով

Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի Եվրոպա․ Պեսկով

Ռուսաստանը մտադիր չէ զբաղվել բարեգործությամբ և իր բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար։ Մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց Եվրոպայի հրաժարվելու դեպքում Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու կընդունի հետագա որոշումներ։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արևմուտքի երկրների պնդումները, թե իրենք չեն պատրաստվում երկնագույն վառելիքի մատակարարումների դիմաց ռուբլով վճարել։

«Չկա վճարում, չկա գազ»,-նախազգուշացրել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հանդիսանում ռուսական գազի ձեռքբերումից ԵՄ-ի աստիճանաբար հրաժարվելու գաղափարի նախաձեռնող։ Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները փաստացի լայնամասշտաբ տնտեսական պատերազմ են սանձազերծել Ռուսաստանի դեմ։ Նա Վլադիմիր Պուտինի մասին Ջո Բայդենի հայտարարությունները համարում է խիստ մտահոգիչ և վիրավորական։ Ավելի վաղ լեհ-ուկրաինական սահմանին փախստականների ճամբար այցի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ կարծիքի է Պուտինի մասին, Բայդենը նրան «մսագործ» էր անվանել, օրեր առաջ էլ Վլադիմիր Պուտինին կոչել էր «պատերազմի հանցագործ»։

Պեսկովը, խոսելով ՆԱՏՕ-ի մասին, ասել է, որ դաշինքն արել է քայլեր, որոնք խաթարում են անվտանգության ոլորտում Մոսկվայի օրինական շահերը։ shantnews.ge