Վառելիքի գնի նվազում է ակնկալվում

Վառելիքի գնի նվազում է ակնկալվում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ վառելիքի գնի նվազում են ակնկալում։

Ըստ Դավիթաշվիլիի՝ նման կանխատեսման հիմքը նոր ստորագրված պայմանագրերն են։ Ավելի ցածր գներով ձեռք բերված վառելիքը շուտով կմտնի Վրաստան, վստահեցրել է նախարարը։

«Մենք երկխոսում ենք նաև մասնավոր հատվածի հետ, որպեսզի ոչ ոք չկարողանա օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է Դավիթաշվիլին։