Երկու շաբաթվա ընթացքում սպասվում է վառելիքի գնի նվազում. նախարարի կանխատեսում
Աշխարհում էներգետիկ ռեսուրսների բարձր գինը վառելիքի ռեկորդային բարձր գների պատճառ է դարձել Վրաստանի մանրածախ ցանցերում, հայտարարել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նա նշել է, որ վառելիքի բարձր գինը լուրջ ազդեցություն է ունենում բնակչության սոցիալական վիճակի և տնտեսության վրա։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և մշտական երկխոսության և կոորդինացման մեջ ենք մասնավոր հատվածի հետ: Այս իրավիճակում գլխավորն այն է, որ ավելի բարդ արդյունքներ չակնկալենք: Փաստորեն, երկշաբաթյա կտրվածքով պետք է ակնկալել գների նվազում»,-ասել է Դավիթաշվիլին:
Նախարարի խոսքով, ինչպես ցույց է տալիս ֆյուչերսների առուվաճառքի բազմամսյա վերլուծությունը, շուկան այժմ ակնկալում է իրավիճակի հանդարտում, կայունացում և վերադարձ նախապատերազմական մակարդակին։
«Մենք նաև դիտարկում ենք կարճաժամկետ պայմանագրեր և կա ավելի էժան վառելիք, որը, հուսով ենք շուտով կհայտնվի շուկայում, ինչը պետք է թուլացնի ճնշումը բարձր գների»,- ասել է Դավիթաշվիլին: