Ծխախոտի դեֆիցի՞տ. գներն աճել են

Ծխախոտի դեֆիցի՞տ. գներն աճել են

Վրաստանում արդեն մեկ շաբաթ է, ինչ խոշոր սուպերմարկետներում ծխախոտի որոշ տեսակների պակաս կա: Իսկ ծխախոտի կրպակներում սուպերմարկետների վաճառասեղաններից անհետացած ծխախոտները գրեթե կրկնակի թանկ են։

Վրաստանում ծխախոտի արտադրանքը գրեթե ամբողջությամբ ներկրվում էր Ուկրաինայից, պատերազմի պատճառով ծխախոտի գործարանները փակվեցին, իսկ արտահանումը կասեցվեց։ Այս մասին հայտնում են ծխախոտ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ նոր շուկաներ են փնտրում։

Ներկրող ընկերությունների տվյալներով՝ սուպերմարկետներում այժմ չկան «Kent» և «Parlament» տեսակի ծխախոտներ:

Ծխախոտ ներկրող միջազգային խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ֆիլիպ Մորիսը» ասել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ մինչև ապրիլի 15-ը այլընտրանքային շուկայի հարցը կլուծվի: aliq.ge