Որ դեղերն են Նինոծմինդայում տրվում դեղատոմսով

Որ դեղերն են Նինոծմինդայում տրվում դեղատոմսով

Մարտի 1-ից Վրաստանում բժիշկներից կպահանջվի երկրորդ խմբի դեղամիջոցներ նշանակել միայն էլեկտրոնային դեղատոմսով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մեծ մասը, տեղեկություն չունենալով առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին, առանց դեղատոմսի դիմում է դեղատներ։ Դեղատների աշխատողներին արգելվում է դեղեր տրամադրել առանց դեղատոմսի. Արդյունքում բնակիչները խնդրի առաջ են կանգնում.

Մեր լրագրողների դեղատանը գտնվելու ժամանակ դեղատուն դիմեց բնակիչ, ինչպես միշտ, ուզեց ինսուլին դեղամիջոցը, սակայն առանց դեղատոմսի , նրանց մերժեցին սպասարկել։

Այս խնդիրը հիմնականում վերաբերում է այն մարդկանց, ովքեր օգտվում են պետական ​​ծրագրից։

Այն բնակիչները, ովքեր օգտվում են այս ծրագրից, պետք է դիմեն իրենց գյուղի բժիշկներին՝ դեղատոմս ստանալու համար, որի հիման վրա դեղատանը կտրամադրվի դեղորայք։

Բոլոր գյուղական բժիշկներն իրավունք ունեն դեղատոմս գրել իրենց կոնտինգենտի համար, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն շաքարային դիաբետ և ընդունում են ինսուլին, ակտրապիտ, լանտուս, ապիդրա: Այս դեղերն առանց խնդիրների ձեռք բերելու համար պահանջվում է դեղատոմս: Այս դեղերը նրանք կարող են ձեռք բերել Նինոծմինդայի «Ֆարմասի» դեղատնից։ Դեղատան սեփականատեր Անահիտ Մարաբյանի խոսքով՝ ինքը չի կարող այդ դեղերը տրամադրել առանց դեղատոմսի. «Մինչ այս կարող էի դեղատոմս գրել, բայց մարտի 1-ի փոփոխություններից հետո դեղատոմսը պետք է գրի կամ գյուղական բժիշկը, կամ էնդոկրինոլոգը»,- նշեց Մարաբյանը։

Երկրորդ խմբին են պատկանում դեղագործական արտադրանքները, որոնց չարաշահումը կարող է զգալի վնաս հասցնել մարդու առողջությանը կամ կյանքին, ինչպես նաև դեղեր, որոնց ցուցումներում ասվում է, որ խորհուրդ չի տրվում ընդունել առանց բժշկի նշանակման։ Սրանք հակաբիոտիկներ, հորմոնալներ եւ հակադեպրեսանտներ են: