
Շվեյցարիան մոտ 8.03 միլիարդ դոլարի միջոցներ եւ ակտիվներ է սառեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, հինգշաբթի ասել է Տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) գործակալության պաշտոնյա Էրվին Բոլինջերը, հաղորդում է Reuters-ը։
Ակտիվները սառեցված բանկային հաշիվներում գումարներ եւ անշարժ գույք են ներառում Շվեյցարիայի չորս կանտոններում:
«Այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում մոտ 7.5 միլիարդ շվեյցարական ֆրանկ է արգելափակված»,- ասել է Բոլինջերը:
«Ամեն ռուս պատժամիջոցների տակ չի ընկնում,- հավելել է Բոլինջերը:- Այս պահին՝ մոտ 900 մարդ». «Ինչպես կարող եք պատկերացնել, հաճախ շատ դժվար է որոշել (ակտիվների) արդյունավետ վերահսկողությունը: Այսպիսով, միջոցները մասամբ ժամանակավորապես արգելափակվում են բանկերի կողմից»,- հավելել է նա: shamshyan.com