Այսօր՝ ապրիլի 20 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էր գրեթե ամբողջ դպրոցը, բոլոր դասարանները իրենց դասղեկների եւ ուսուցիչների հետ միասին:
Դպրոցի տնօրեն Մայա Խաչատրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց.
«Այսօրվա մեր միջոցառումը ուներ հատուկ նպատակ՝ զարգացնել երեխաների ստեղծագործական հմտությունները եւ կարողությունները: Յուրաքանչյուր դասարան իր դասեղկի հետ միասին ձգտել էին յուրովի ներկայանալ, պատրաստելով Զատկի տոնին համապատասխան աքսեսուարներ, ինչպես նաեւ ճաշակով ձեւավորված սեղաններ: Հրավիրել էինք նաեւ ժյուրիներ, ովքեր գնահատեցին երեխաների կողմից պատրաստած աշխատանքները եւ յուրաքանչյուրը ստացավ համապատասխան պատվոգիր»:
Նշենք, որ երեխաները հանդես եկան երգով, պարով եւ արտասանությամբ շնորհավորեցին Սուրբ Զատիկը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.