Սիրանուշ եւ Ռուզաննա Հարոսյան քույրերը Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղից են: Նրանք դեռ փոքր տարիքից ունեցել են նկարչական տաղանդ եւ սեր դեպի գույներն ու մատիտները:
Սիրանուշը 17 տարեկան է եւ սովորում է Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի հանրային դպրոցի 11 -րդ դասարանում:
«Դպրոցում նկար չենք անցնում, ես ինքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել: Իմ նկարների մեծ մասը նկարում եմ սեւ մատիտով: Նաեւ նկարում եմ տարբեր տեսակի պաստառներ՝ դպորցի համար: Անցած տարի մասնակցել եմ դպրոցից ցուցահանդեսի, սակայն համավարակի պատճառով ոչ մի պատասխան դեռ չենք ստացել: Դպրոցը ավարտելուց հետո ուզում եմ սովորել դիզայներ: Ամառային արձակուրդներին մտադիր եմ հաճախել գեղանկարիչ Համլետ Արոյանի մոտ դասընթացների», -ասում է Սիրանուշը:
Նշենք, որ բացի նկարչությունից Սիրանուշը ազատ ժամանակ օգնում է մայրիկին տան գործերում, սիրում է թխվածքներ պատրաստել, ինչպես նաեւ զբաղվում է եղունգների հարդարման գործով:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Ռուզաննա Հարոսյանը 12 տարեկան է, նա ծնվել է Ռուսաստանի դաշնությունում։ Մինչեւ 4 -րդ դասարան սովորել է այնտեղ, որից հետո տեղափոխվել է Վրաստան եւ հիմա սովորում է Ուչմանայի հանրային դպրոցի 6 -րդ դասարնում:
Ռուզաննան մեզ հետ զրույցում ասաց. «Ես նկարել սկսել եմ փոքր տարիքից, ինձ հիմնականում օգնում են քույրս եւ մայրս: Ապագայում ուզում եմ բժիշկ դառնալ իսկ նկարչությունը դա իմ հոբին է»:
Նշենք, որ Ռուզաննան բացի նկարչությունից զբաղվում է ձեռնամարտով եւ շատ է սիրում պարել:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.