«Մաքուր պահենք շրջակա միջավայրը» խորագրով աշխատանքներ Հեշտիայի համայնքում

«Մաքուր պահենք շրջակա միջավայրը» խորագրով  աշխատանքներ Հեշտիայի համայնքում

Այսօր՝ ապրիլի 21-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Վրաստանի կանաչ շարժում» նախաձեռնության շրջանակում անցկացվել է շաբաթօրյակ։

Հեշտիայի գյուղական համայնքում նույնպես անցակցվեց աղբամաքրման աշխատանքներ:

Հեշտիայի համայքնի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր թեմին նույնպես հայտարարված էր անցկացնել շաբաթօրյակ: Մենք Արարարտ Էգնատոսյանի, Ալիկ Կարապետյանի եւ երիտասարդների հետ միասին վարչական շենքի մոտակայքից սկսեցինք մաքրման աշխատանքները, եւ ճանապարհի եզրերը մաքրելով հասանք մինչեւ Ղաուրմա գյուղ: Մեզ միացավ նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարանի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, ով աջակցեց եւ հյուրասիրեց մեր երիտասարդներին: Գյուղում մաքրման աշխատանքներին մասնակցեցին նաեւ Family soft սոցիլիական ձեռնարկությունը իր աշխատակիցների հետ միասին»:

Նշենք, որ մաքրման աշխատանքներ է իրականացվել նաեւ Ղաուրմա, Թորիա եւ Ուչմանա գյուղերում

Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:

Երկու, կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:

Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք՝ 150 -ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում՝ 500 -ի փոխարեն 2000 լարիի չափով:

Եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:

Radio NOR · «Մաքուր պահենք շրջակա միջավայրը» խորագրով աշխատանքներ Հեշտիայի համայնքում