
Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանն այսօր՝ ապրիլի 21-ին արժանացավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի։ Մարզիկը 51 կգ քաշային կարգում մենամարտել է ալբանացի բռնցքամատիկի հետ և պարտության մատնել։
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Հիշեցնենք, որ Այվազյանը ապրիլի 20-ին բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին՝ դուրս էր եկել եզրափակիչ փուլ և նվաճել արծաթե մեդալ։ aliq.ge