Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը րոպեներ առաջ հաղթելով ադրբեջանցի մարզիկին նվաճել է արծաթե մեդալ։ Նա կպայքարի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։
Պատանի բռնցքամարտիկը եզրափակչում ոսկե մեդալի համար կմենամարտի Ալբանիայի մարզիկի հետ։ Եզրափակիչ մրցումը տեղի կունենա վաղը, ապրիլի 21-ին։
Նշենք, որ Ախալքալաքցի մարզիկը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձել էր նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն։ Նա 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն է հանդիսանում։ Երիտասարդ բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։ Մարզիկը 17 տարեկան է։ jnews.ge