Ի՞նչ հիվանդությունների են բախվում գիշերն աշխատող մարդիկ

Ի՞նչ հիվանդությունների են բախվում գիշերն աշխատող մարդիկ

Մարդիկ, որոնք աշխատում են գիշերը, ստիպված են գիշերային ժամերին ուտել՝ այդպիսով բախվելով մի շարք առողջական խնդիրների։ Այս մասին ասվում է Harvard Health Publishing-ում հրապարակված հոդվածում։

Անդրադառնալով նախորդ հետազոտություններին՝ փորձագետները պնդում են, որ գիշերը աշխատողները շաքարախտի, սրտի հիվանդությունների եւ գիրության զարգացման վտանգի տակ են:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով 14 օր, ինչպես նաեւ գիշերը քիչ քանակությամբ սնվել, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում  է տեղի ունեցել։

Փորձի ընթացքում մասնակիցների մի մասը սննդի մի մասը կերել է ցերեկը, մյուս մասը՝ գիշերը,։

Մյուս խումբը օրվա ընթացքում կերել է ամբողջ սնունդը։ Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք գիշերը ուտում են, արյան մեջ շաքարի մակարդակը միջինում բարձր է 6,4 տոկոսով՝ համեմատած սկզբնական ցուցանիշի հետ: Նրանց մոտ, որոքն սնվել են միայն օրվա ընթացքում, արյան մեջ շաքարի զգալի աճ չի նկատվել։

Գիտնականների խոսքով՝ սնունդ ընդունելու ժամերի փոփոխությունը կարող է պոտենցիալ օգնել գիշերային հերթափոխի աշխատողներին՝  խուսափել ուշ ժամերին աշխատելու հետ կապված առողջական ռիսկերից։