Այսօրվանից վարորդական իրավունքի քննությունը իրական պայմաններում հանձնելը պարտադիր է

Այսօրվանից վարորդական իրավունքի քննությունը իրական պայմաններում հանձնելը պարտադիր է

Վարորդական վկայական ստանալ ցանկացողներն այսօրվանից թեստը պետք է հանձնեն 2 փուլով, ինչը նշանակում է վարորդական իրավունքի գործնական թեստ հանձնել թե քննական, թե իրական երթեւեկության պայմաններում։

Ըստ ՆԳՆ սպասարկման գործակալության՝ գործակալությունը կատարում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ըստ այդմ, «Երթևեկության մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այսօրվանից «B» և «BE» կատեգորիաների վարորդական իրավունքի քննության գործնական մասը դառնում է երկփուլ։

Աճում է նաև քննությունը հանձնելու վճարը, և եթե նախկինում տեսական մասի հանձնման վճարը կազմում էր 40 լարի, ապա ապագա վարորդները ստիպված կլինեն վճարել հավելյալ 90 լարի, կամ կստացվի, որ տեսական և գործնական մասի առաջին մասը մնում է 40 լարի, իսկ երկրորդ փուլին կավելանա 90 լարի։

«Փոփոխությունների համաձայն՝ փակ տարածքում հատուկ քննական երթևեկությունը հաջողությամբ անցնելուց հետո վարորդի թեկնածուն կտեղափոխվի երկրորդ փուլ՝ իրական երթեւեկության պայմաններ։ Յուրաքանչյուր քննական ծառայության համար մշակվել են մի քանի քննական երթուղիներ, որոնք կհաստատվեն Վրաստանի ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով։

«Երթևեկության իրական պայմաններում փորձաքննությունը քայլ է հրահանգի կատարման ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման կանխարգելիչ գործիքներից մեկը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելու և երթևեկության անվտանգության գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով», – ասվում է գործակալության հաղորդագրությունում։