Ախալքալաքի հոսպիտալում աչքի վիրահատությունները դեռ չեն վերսկսել

Ախալքալաքի հոսպիտալում աչքի վիրահատությունները դեռ չեն վերսկսել

Ախալքալքաի հոսպիտալում աչքի վիրահատություններ դեռ չեն իրականացվում, ծրագիրը կա, շարունակական է, պարզապես սպասում են ֆինանսավորման։ Հենց միջոցներ լինեն, անմիջապես կվերսկսեն վիրահատություններ անել։

Ըստ շրջանային հիվանդանոցի և տեղական իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ Չիչուայի բժշկական կենտրոնի ակնաբույժները Ախալքալաքում աչքի վիրահատություն են կատարում սկսած 2018 թվականից: Կորոնավիրուսի պատճառով, վիրահատությունները որոշ ժամանակ դադարեցվել էին:

Աչքի վիրահատությունները թոշակառուների համար անվճար են. 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ մունիցիպալիտետը: Մյուս քաղաքացիները կվճարեն վիրահատության արժեքի ընդամենը 30%-ը:

Հիվանդները նախապես գրանցվում են բժիշկների մոտ, և վիրահատության անհրաժեշտության դեպքում՝ հերթագրվում: Փաստաթղթերը ներկայացվում են Առողջապահության նախարարություն, այնուհետև կատարվում են վիրահատությունները: Հիվանդները վիրահատության մասին տեղեկացվում են վիրահատությունից 10-15 օր առաջ: Վիրահատության օրերը նախապես հայտնի չեն, դրանք կատարվում են այն ժամանակ, երբ հավաքվում է շուրջ 10 հիվանդ: jnews.ge