
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի խնդիրը:
Բնակիչներից մեկի խոսքով՝ Ժդանովականից Սամեբա տանող մոտ 3 կմ ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար եւ քանդված վիճակում: Ձյունը հալվելուց հետո փոսերը ավելի են մեծացել, լավ կլիներ որ այս տարի ճանապարհը ասֆալտապատվեր կամ գոնե հարթեցվեր:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանից, այս տարի պետք է կազմվի ինչպես Սամեբա այնպես էլ Տամբովկա տանող ճանապարհների ասֆալտապատման նախագիծը: Ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը ապա այս տարի չի նախատեսվում:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.