Սխալ եփած ձուն վաղ ծերացման պատճառներից մեկն է

Սխալ եփած ձուն վաղ ծերացման պատճառներից մեկն է

էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան ոչ ճիշտ եփած ձուն անվանել է օրգանիզմի վաղ ծերացման հնարավոր պատճառներից մեկը։ Իր Telegram-ի ալիքում բժիշկը պատմել է, թե ինչպես ճիշտ ուտել ձուն՝ դրանցից առավելագույն օգուտ ստանալու համար։

Ամենավնասակար տարբերակը, նրա կարծիքով, ձվածեղն է։

Պավլովան նկատել է, որ նախաճաշի ամենաառողջ տարբերակը փափուկ խաշած  ձուն է։  Այս տարբերակների դեպքում սպիտակուցը ավելի հեշտ է մարսվում, իսկ ամինաթթուներն ավելի քիչ են քայքայվում: Բժիշկ Պավլովայի օգտակարության վարկանիշում հաջորդը պինդ խաշած ձվերն են: