
Այսօր՝ Մայիսի 1-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում։
Թբիլիսիի ժամանակով 02:23-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից 9 կիլոմետր, գետնի մակարդակից 9 կիլոմետր հեռավորության վրա: sknews.ge