Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:

Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում: 1in.am