Իտալիայում մայիսի 1-ից կչեղարկվեն մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները (այսպես կոչված կանաչ անցագրերը)՝ երկու բացառությամբ։ Սանիտարական անձնագրերը մինչև մայիսի վերջ կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։
Մայիսի 1-ից մայիսի 31-ը հանրապետություն մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի տեղեկանքը։
Ի սկզբանե իշխանությունները ցանկանում էին մայիսի 1-ից վերացնել նաև փակ տարածքներում դիմակ կրելը, սակայն մի շարք վայրերում այդ պարտավորությունը երկարաձգվեց մինչև հունիսի 15-ը։ Խոսքը քաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտի, կինոթատրոնների, թատրոնների, փակ մարզական բոլոր միջոցառումների և մրցումների մասին է։
Իտալիայում 12 տարեկանից բարձր բնակչության 90%-ը պատվաստվել է երկու դեղաչափով։ Անցած վեց ամսվա ընթացքում առնվազն մեկ չափաբաժին ստացած և կորոնավիրուսից ապաքինված բնակիչների ընդհանուր թիվը հասնում է գրեթե 95%-ի։ shantnews.am