Եվրամիությունը նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից

Եվրամիությունը նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից

Եվրամիությունը նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից։ Եվրահանձնաժողովն աշխատում է համապատասխան ծրագրի վրա։

Եվրոպացի դիվանագետների կարծիքով՝ ռուսական «սև ոսկու» ներմուծման աստիճանական կասեցումը կապահովի, որ Գերմանիան նույնպես կաջակցի Մոսկվայի դեմ նոր միջոցներին։ Նման մոտեցումը վերացնում է նավթի միջազգային շուկաներում ձգձգումները։

Ավելի վաղ Բեռլինը հայտարարել էր, որ պատրաստ է դիտարկել ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու և սահմանափակմանն աջակցելու հարցը:

Ենթադրվում է, որ Եվրամիությունը մտադիր է որոշակի զիջումների գնալ Հունգարիային և Սլովակիային, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից։

Հունգարիայում բացատրեցին, որ իրենց անհանգստության պատճառը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական։

Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը նախատեսում է ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու ծրագիրը, կհայտարարվի մայիսի 3-ին։

Նոր փաթեթը կընդլայնի այսպես կոչված  ֆիզիկական անձանց և ռուսական բանկերի սև ցուցակը, ներառյալ Սբերբանկը։ 1tv.ge