Nor ռադիոյի հաղորդավարուհի Ասյա Իսոյանի հյուրը ատամնաբույժ Աղունիկ Բաքիրյանն է։
Աղունիկի հետ զրույցի թեման բերանի խոռոչի առողջությունն է, եթե աչքերը հոգու հայելին են, ապա բերանի խոռոչը համարվում է առողջության հայելին։ Բերանի խոռոչում առաջացած խնդիրները շատ հաճախ տարբեր օրգանների հիվանդության արտացոլումն են։
Անկախ ձեր տարիքից, դուք պետք է խնամեք Ձեր ատամ ներն ու բերանի խոռոչը: Եթե բերանի խոռոչն առողջ է, դուք հեշտությամբ կարող եք ուտել այն, ինչի կարիքն ունի ձեր օրգանիզմը: Առողջ բերանի խոռոչը կգեղեցկացնի ձեր ժպիտը, հաճելի կդարձնի խոսելն ու ծիծաղելը: Խոռոչի առողջությունը անհրաժեշտ է նաև ձեր ընդհանուր առողջությանը:
Բերանի մանրէները թափանցելով արյան շրջանառության մեջ, կարող են ախտահարել հարըմպանային նշիկները, սրտամկանը, ստամոքսաաղիքային համակարգն ու ուղեղը: Հետևելով պարզ կանոններին, դուք կարող եք պաշտպանել ձեզ տարբեր հիվանդություններից;
Առողջ սնվեք
Խուսափեք չափից ավելի շաքար պարունակող սննդից
Խուսափեք քաղցրեղենի անդադար օգտագործումից: Սնվեք օրական երեք-չորս անգամ և ամեն անգամ ուտելուց հետո մաքրեք ատամները
Խուսափեք կպչուն սննդից (կարամելներ, կրեկերներ և այլն)
Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ/ցիտրուսներ, միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք/
Ինչպես օգտվել խոզանակից
Ատամ ների քայքայումը կանխելու համար օգտագործեք միջին չափսի, արհեստական մազիկներով խոզանակներ և ատամի ֆտորացված մածուկներ:
Խոզանակի մազիկները պետք է գտնվեն լնդեզրի երկայնքով`45 աստիճան անկյան տակ: Մազիկները պետք է հպվեն և ատամի մակերեսին, և լնդեզրին:
Մեղմ հպումներով մաքրեք ատամների արտաքին մակերեսը` ընդգրկելով 2-3 ատամ, կատարելով վերից-վար պտտողական շարժումներ, որից հետո անցեք հաջորդ 2-3 ատամ ների խմբին և կրկնեք նույն գործողությունը:
Ատամների մակերեսի ու լնդեզրի և խոզանակի թավիկների միջև պահպանեք 45 աստիճան անկյուն: Մեղմ հպումներով մաքրեք ատամների ներքին մակերեսները` կատարելով առաջ, ետ և պտտողական շարժումներ:
Դիմացի ատամների հետին մակերեսը պետք է մաքել խոզանակի դիմացի մասով` ուղղահայաց դիրքում և վերևից ներքև ուղղված շարժումներով:
Խոզանակ ը պետք է գտնվի ատամների կտրող մակերեսի վրա: Մաքրեք առաջ-ետ մեղմ հպումներով: Լեզուն մաքրեք խոզանակով` հետևից դեպի առաջ, որպեսզի հեռացվեն տհաճ հոտ առաջացնող մանրէները:
Ընդհանուր առմամաբ, ատամի խոզանակի գլխիկը պետք է փոքր լինի (մոտ 2.5 սմ-ը 1 սմ չափերի), որպեսզի հեշտությամբ հասնեք ատամներին և լնդերին: Այն պետք է ունենա երկար, լայն բռնակ` խոզանակը ամուր բռնելու համար:Այն պետք է ունենա բարակ նայլոնե մազիկներ` կլորացող եզրերով այնպես, որ դրանք չվնասեն լնդերը:
Հիշեք. յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ հին խոզանակ ը փոխարինեք նորով: