«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը բողոքի ցույց է անցկացնում՝ պահանջելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահման։ Հանրահավաքը մեկնարկել է կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Ռուսթավի բանտ։
Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին, այսօր կուսակցությունը ցույցեր է սկսելու Բաթումիում և Թբիլիսիում, դրանք լինելու են պարբերական և շարունակական հանրահավաքներ։
«Միջազգային հանրության, ԱՄՆ-ի, Եվրախորհրդարանի, առանձին եվրախորհրդարանականների, դիվանագիտական կորպուսի Միխեիլ Սաակաշվիլիի հարցի շուրջ համախմբումից հետո, այժմ կարևոր է հասարակական և քաղաքացիական բողոքի կազմակերպումը։ Այսօր «Միացյալ ազգային շարժումը» հանրահավաքներ է սկսում Բաթումիում և Թբիլիսիում: Դրանք կլինեն պարբերական և շարունակական հանրահավաքներ, քանի դեռ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնարար իրավունքների ապահովումը չի իրականացվել», – ասել է Նուգզար Ծիկլաուրին:
Միաժամանակ, ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին, հիմնական պահանջը Միխեիլ Սաակաշվիլիին երրորդ երկիր տեղափոխելն է, որպեսզի նա փրկվի։
«Խոսքը մեկ մարդու առողջության և կյանքի մասին չէ, այդ թվում՝ մեր եվրաատլանտյան ձգտումների, քաղաքակիրթ աշխարհի մեր ձգտումների մասին: Ով կարծում է, որ նախագահ Սաակաշվիլիի մահից հետո քաղաքակիրթ աշխարհում մեզ հետ կխոսեն, շատ սխալվում է։ Հետեւաբար, դա կարեւոր է, դա ազգային խնդիր է»,- ասել է Լեւան Խաբեիշվիլին։ 1tv.ge