Ուկրաինայում 9 վրացի մարտիկ է վիրավորվել

Ուկրաինայում 9 վրացի մարտիկ է վիրավորվել

Ուկրաինայում 9 վրացի մարտիկ է վիրավորվել: Ինչպես գրում է մարտիկներից մեկը՝ Լադո Գամսախուրդիան սոցիալական ցանցում, նրանք թեթեւ վնասվածքներ ունեն:

«Կարճ ասած, քանի որ արդեն բամբասանքներ են տարածվում, ասեմ, որ բախման ընթացքում վիրավորվել ենք 9 վրացի մարտիկներ, մենք լավ ենք և ամուր կանգնած ենք: Ուժեղ բախում էր: Դուրս ենք եկել առանց կորուստների: Շնորհակալություն մեր վրացի հրամանատարին և իմ մարտական ​​եղբայրներին։ Շնորհակալություն բժիշկներին։ Միասին մենք հաղթելու ենք»,- սոցցանցում գրել է Լադո Գամսախուրդիան։ tv9news.ge