
Օդերևութաբանները ևս մի քանի օր հորդառատ անձրև և վատ եղանակ են կանխատեսում:
Մայիսի 7-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 12, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 6, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ երկուշաբթի օրվանից տարածաշրջանում սպասվում է եղանակի բարելավում: tv9news.ge