Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2022 թվականի ապրիլի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում հայտնաբերել են ապօրինի ծառահատման և փոխադրման 188 դեպք, որից 14-ը՝ պարունակում են քրեական հանցագործության նշաններ: Այդ մասին տեղեկություն է տարածում շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նրանց տվյալներով՝ ապօրինի ծառահատման և փոխադրման ամենաշատ դեպքը՝ 40 դեպք, հայտնաբերվել է Իմերեթում, 39 խախտում՝ Կախեթիում, 31-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 24-ը՝ Սամցխե-Ջավախեթում:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա 2022 թվականի ապրիլին Թբիլիսիում բացահայտվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 3 դեպք։ tv9news.ge