Անօրեն ծառահատման և փոխադրման 309 դեպք, 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Անօրեն ծառահատման և փոխադրման 309 դեպք, 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի հսկողության վարչության աշխատակիցները 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 31-ը ներառյալ բացահայտել են անօրեն ծառահատման և փոխադրման 309 դեպք: Բացահայտված փաստերն ընդգրկում են 6 քրեական գործ:

Անօրեն ծառահատման և փոխադրման ամենաշատ՝ 130 փաստ է բացահայտվել Կախեթիի շրջանային վարչության տարածքում: Աջարիայում գրանցվել է իրավախախտման 65, Իմերեթիում–  34, Քվեմո Քարթլիում –29, Սամցխե-Ջավախեթիում– 18, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 13, Շիդա Քարթլիում և Մցխեթա Մթիանեթիում 7-ական, Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթիում – 4, Գուրիայում՝ 2 փաստ: Ընդհանուր, առգրավվել է 450 խորանարդ մետր անտառանյութ:

1tv.ge